Տեխսպասարկում

Կայքի անխափան աշխատանքի և արդյունավետության համար

Կայքը ստեղծելուց հետո աշխատանքն այնտեղ չի ավարտվում։ Համակարգի և հավելումների թարմացումներ, անվտանգության խոցելիություններ, դանդաղ բեռնում, անսպասելի սխալներ. այս ամենը կարող է ազդել կայքի աշխատանքի, որոնողական համակարգերում դիրքերի և, վերջիվերջո, Ձեր բիզնեսի վրա։ Տեխսպասարկումը թույլ է տալիս կանխել խնդիրները, նախքան դրանք կնկատեն Ձեր հաճախորդները։

Թարմացումներ

WordPress-ի, թեմայի և հավելումների պարբերական և անվտանգ թարմացում։

Անվտանգություն

Կայքի պաշտպանություն վնասակար ծրագրերից, հաքերային հարձակումներից և սպամից։

Պահուստային պատճեններ

Կայքի և տվյալների բազայի պարբերական պատճենում՝ ցանկացած պահի վերականգնելու համար։

Աջակցություն

Արագ արձագանք խնդիրներին և խորհրդատվություն կայքի աշխատանքի վերաբերյալ։

Փորձառու – Հմուտ – Նվիրյալ

Ձեր կայքը միշտ աշխատունակ և պաշտպանված

Կայքի տեխնիկական վիճակն ուղղակիորեն ազդում է այցելուների փորձառության և SEO-ի վրա։ Որոնողական համակարգերը բարձր են գնահատում արագ, անվտանգ և առանց սխալների աշխատող կայքերը։ Մենք հետևում ենք Ձեր կայքի տեխնիկական վիճակին, ժամանակին կատարում ենք անհրաժեշտ աշխատանքները և լուծում ենք առաջացած խնդիրները, որպեսզի Դուք կարողանաք կենտրոնանալ Ձեր բիզնեսի վրա։

Արագություն

Կայքի բեռնման արագության վերահսկում և օպտիմալացում

Կայունություն

Սխալների և անսարքությունների ժամանակին հայտնաբերում

Վերահսկում

Կայքի աշխատանքի պարբերական ստուգում

Փորձառու – Հմուտ – Նվիրյալ

Ինչպե՞ս ենք սպասարկում կայքը

Կանխարգելումն ավելի արդյունավետ է, քան խնդիրների հետևանքների վերացումը։

Նախնական ստուգում

Ուսումնասիրում ենք կայքի տեխնիկական վիճակը, տարբերակները, հավելումները և հոսթինգի կարգավորումները։

Անհապաղ աշխատանքներ

Ուղղում ենք հայտնաբերված կրիտիկական խնդիրները և թարմացնում հնացած բաղադրիչները։

Պահուստային պատճեններ

Կարգավորում ենք կայքի և տվյալների բազայի կանոնավոր պատճենումը։

Անվտանգության կարգավորում

Ուժեղացնում ենք կայքի պաշտպանությունը և սահմանափակում ռիսկերը։

Պարբերական սպասարկում

Կատարում ենք թարմացումներ, ստուգումներ և անհրաժեշտ փոփոխություններ համաձայնեցված հաճախականությամբ։

Հաշվետվություն

Տեղեկացնում ենք կատարված աշխատանքների և կայքի վիճակի մասին։

Փորձառու – Հմուտ – Նվիրյալ

Կայքի անխափան աշխատանքը՝ Ձեր բիզնեսի անխափան աշխատանքն է

Յուրաքանչյուր ժամ, երբ կայքը չի աշխատում կամ սխալներ է տալիս, նշանակում է կորցրած հայտեր և հաճախորդներ։ Պարբերական տեխսպասարկումը նվազեցնում է նման իրավիճակների ռիսկը։ Իսկ եթե խնդիր, այնուամենայնիվ, առաջանա, մենք արագ կվերականգնենք կայքի աշխատանքը։

Թարմացումներ

Թարմացումներ

  • WordPress-ի միջուկի թարմացում

  • Թեմայի և հավելումների թարմացում

  • Համատեղելիության ստուգում

Անվտանգություն

Անվտանգություն

  • Վնասակար կոդի ստուգում

  • Պաշտպանություն սպամից

  • SSL վկայագրի վերահսկում

Պահուստային պատճեններ

Պահուստային պատճեններ

  • Կանոնավոր պատճենում

  • Պատճենների անվտանգ պահպանում

  • Արագ վերականգնում

Արագության օպտիմալացում

Արագության օպտիմալացում

  • Նկարների օպտիմալացում

  • Քեշավորման կարգավորում

  • Բեռնման արագության ստուգում

Սխալների ուղղում

Սխալների ուղղում

  • Տեխնիկական սխալների հայտնաբերում

  • Կոտրված հղումների ուղղում

  • Ձևերի և ֆունկցիոնալի ստուգում

Հոսթինգ և դոմեն

Հոսթինգ և դոմեն

  • Հոսթինգի ընտրության խորհրդատվություն

  • Դոմենի և հոսթինգի ժամկետների վերահսկում

  • Կայքի տեղափոխում

Փորձառու – Հմուտ – Նվիրյալ

Մեր վերջին աշխատանքները

Նախագծեր, որոնց վրա աշխատել ենք մեր գործընկերների հետ

i-service.am կայքը

Համակարգչային և օժանդակ տեխնիկայի սպասարկում և վերանորոգում Երևանում

hamematir.com կայքը

Վարկերի, փոխարժեքների և ապահովագրության համեմատման առցանց հարթակ

smartishop.ru կայքը

Համակարգիչների, տպիչների, սերվերների և 3D տեխնիկայի առցանց խանութ

Փորձառու – Հմուտ – Նվիրյալ

Մեր գործընկերների գնահատականները

Մեր գործընկերների գնահատականները ★★★★★
Գրեք ձեր կարծիքը
A
Ani Kocharyan2026-05-19
★★★★★ ✓

Արդեն 3-րդ անգամ ենք աշխատում ))) Պրոֆեսիոնալ Թիմ ու վստահելի գործընկերություն։

A
ARNI SURROGACY AND EGG DONATION AGENCY IN ARMENIA2025-09-09
★★★★★ ✓

The best company in Armenia for creating website content and SEO

H
Hayk Ghazaryan2025-08-12
★★★★★ ✓

I had the opportunity to participate in a content writing training organized by Content Master. Mariam has extensive knowledge in this field and delivered the training with great expertise.
I highly recommend this training. Thank you!

L
Lilit Khlghatyan2025-02-20
★★★★★ ✓

Մոտ 1տ համագործակցում ենք Մարիամ Մուրադյանի հետ՝ մեր ընկերության կայքի օպտիմիզացայի, ընկերությունը Google և Yandex հարթակներում առաջխաղացնելու համար։ Մարիամի շնորհիվ կարողացել ենք շատ լավ արդյունքներ գեներացնել։Միշտ պատրաստ է քննարկումների, նոր առաջարկների դիմաց բաց է, ցանկացած պահի հասանելի ։
Մարիամը խելացի և բանիմաց մասնագետ է, ում հետ հաստատ արժե համագործակցել։
Երբ ինձ հարցնում եմ՝ու՞մ խորհուրդ կտաս, միանշանակ տալիս եմ Մարիամ Մուրադյանի անունը։

H
Hrant Manvelyan2024-04-04
★★★★★ ✓

Ցանկանում եմ թողնել իմ ՇԱՏ դրական կարծիքը <> Ընկերության վերաբերյալ - հմուտ, կազմակերպված և արդյունավետ ծառայություններ են մատուցում: Խորհուրդ եմ տալիս բոլորին!

S
Sivi Nakhoyan2023-11-25
★★★★★ ✓

Այստեղ ես շատ բան սովորեցի։ Դասերը մոտիվացնող էին և արդյունավետ։

կայքերի seo օպտիմալացում

Հաճախ տրվող հարցեր

Արժեքը կախված է կայքի ծավալից, տեխնիկական վիճակից և աշխատանքների հաճախականությունից։ Կարող ենք առաջարկել ամսական սպասարկում կամ միանգամյա աշխատանքներ։

Այո։ Նախնական ստուգումից հետո կներկայացնենք կայքի վիճակը և անհրաժեշտ աշխատանքների ցանկը։

Հիմնականում WordPress-ով ստեղծված կայքերի հետ։ Այլ հարթակների դեպքում քննարկում ենք անհատապես։

Կապվեք մեզ հետ. կուսումնասիրենք խնդիրը և կվերականգնենք կայքի աշխատանքը հնարավորինս արագ։

Այո, կատարում ենք կայքի տեղափոխում՝ պահպանելով տվյալները և նվազագույնի հասցնելով կայքի անհասանելիության ժամանակը։

Ուզո՞ւմ եք, որ Ձեր կայքը աշխատի անխափան

Անվճար խորհրդատվության համար զանգահարեք երկուշաբթիից ուրբաթ, 11:00-19:00՝ +374 95 61 74 82, կամ ուղարկեք հայտ, և մենք կկապվենք Ձեզ հետ։