Կոնտենտ մենեջմենթ

Կայքի բովանդակության մշակում, թարգմանություն, թարմացումներ. ամեն ինչ մեկ վայրում

Կայքը, որը ամիսներով չի թարմացվում, աստիճանաբար կորցնում է և՛ այցելուների վստահությունը, և՛ դիրքերը որոնողական համակարգերում։ Հին գներ, չթարմացված ապրանքներ, տարիներ առաջ հրապարակված վերջին նորություն. այս ամենը պոտենցիալ հաճախորդին հուշում է, որ ընկերությունն այլևս ակտիվ չէ։ Կոնտենտ մենեջմենթը թույլ է տալիս, որ Ձեր կայքը միշտ լինի արդիական, կենդանի և օգտակար, իսկ Դուք չծախսեք դրա վրա Ձեր ժամանակը։

Կանոնավոր թարմացումներ

Կայքի բովանդակության պարբերական թարմացում՝ համաձայնեցված պլանով։

Երեք լեզու

Բովանդակության մշակում և թարգմանություն հայերեն, ռուսերեն և անգլերեն։

SEO-ի հաշվառում

Յուրաքանչյուր նոր էջ և հրապարակում օպտիմալացվում է որոնողական համակարգերի համար։

Մեկ պատասխանատու

Կայքի բովանդակության բոլոր հարցերը՝ մեկ թիմի միջոցով։

web seo content master

Փորձառու – Հմուտ – Նվիրյալ

Ձեր կայքի բովանդակությունը՝ վստահելի ձեռքերում

Կայքի բովանդակությամբ զբաղվելը պահանջում է ժամանակ, հմտություններ և հետևողականություն։ Հաճախ այդ աշխատանքը մնում է «հետո»-ի համար, և կայքը տարիներով մնում է անփոփոխ։ Մենք ստանձնում ենք կայքի բովանդակության կառավարումը՝ նոր տեքստերի պատրաստումից և թարգմանությունից մինչև դրանց տեղադրումը, նկարների մշակումը և SEO օպտիմալացումը։

Տեղադրում

Տեքստերի, նկարների և ապրանքների տեղադրում կայքում

Թարգմանություն

Կայքի բովանդակության թարգմանություն և տեղայնացում

Արդիականություն

Գների, տեղեկությունների և նորությունների թարմացում

Փորձառու – Հմուտ – Նվիրյալ

Ինչպե՞ս ենք կառավարում կայքի բովանդակությունը

Հստակ պլան, կանոնավոր աշխատանք և տեսանելի արդյունք։

Կայքի ուսումնասիրություն

Վերլուծում ենք կայքի առկա բովանդակությունը, կառուցվածքը և այն բաժինները, որոնք թարմացման կարիք ունեն։

Բովանդակության պլան

Կազմում ենք թարմացումների և նոր հրապարակումների պլան՝ հաշվի առնելով Ձեր նպատակները և որոնման պահանջարկը։

Նյութերի պատրաստում

Գրում ենք տեքստեր, թարգմանում և մշակում նկարները։

Համաձայնեցում

Ներկայացնում ենք պատրաստ նյութերը Ձեր հաստատմանը։

Տեղադրում և օպտիմալացում

Տեղադրում ենք բովանդակությունը կայքում՝ լրացնելով SEO տարրերը։

Վերլուծություն

Հետևում ենք արդյունքներին և ըստ դրանց ճշգրտում հետագա պլանը։

Փորձառու – Հմուտ – Նվիրյալ

Արդիական կայքը վստահություն է ներշնչում

Երբ այցելուն տեսնում է թարմ նորություններ, արդիական գներ և մանրամասն տեղեկություններ, նա հասկանում է, որ ընկերությունը ակտիվ է և հոգ է տանում իր հաճախորդների մասին։ Որոնողական համակարգերը նույնպես բարձր են գնահատում պարբերաբար թարմացվող կայքերը։ Կանոնավոր կոնտենտ մենեջմենթը նպաստում է և՛ վստահությանը, և՛ կայքի դիրքերի աճին։

Տեքստերի տեղադրում

Տեքստերի տեղադրում

  • Էջերի և բաժինների թարմացում

  • Նոր էջերի ստեղծում

  • Ձևաչափում և կառուցվածք

Ապրանքների կառավարում

Ապրանքների կառավարում

  • Նոր ապրանքների ավելացում

  • Գների և առկայության թարմացում

  • Նկարագրերի և բնութագրերի լրացում

Բլոգ և նորություններ

Բլոգ և նորություններ

  • Հոդվածների հրապարակում

  • Նորությունների թարմացում

  • Հրապարակումների օրացույց

Թարգմանություն և տեղայնացում

Թարգմանություն և տեղայնացում

  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն

  • Բազմալեզու տարբերակների համաժամեցում

  • Տերմինաբանության միասնականություն

Նկարների մշակում

Նկարների մշակում

  • Նկարների ընտրություն և խմբագրում

  • Չափերի և քաշի օպտիմալացում

  • Alt տեքստերի լրացում

SEO տարրեր

SEO տարրեր

  • Title և description

  • Ներքին հղումներ

  • URL-ների և վերնագրերի օպտիմալացում

Փորձառու – Հմուտ – Նվիրյալ

Մեր վերջին աշխատանքները

Նախագծեր, որոնց վրա աշխատել ենք մեր գործընկերների հետ

i-service.am կայքը

Համակարգչային և օժանդակ տեխնիկայի սպասարկում և վերանորոգում Երևանում

hamematir.com կայքը

Վարկերի, փոխարժեքների և ապահովագրության համեմատման առցանց հարթակ

smartishop.ru կայքը

Համակարգիչների, տպիչների, սերվերների և 3D տեխնիկայի առցանց խանութ

Փորձառու – Հմուտ – Նվիրյալ

Մեր գործընկերների գնահատականները

Մեր գործընկերների գնահատականները ★★★★★
Գրեք ձեր կարծիքը
A
Ani Kocharyan2026-05-19
★★★★★ ✓

Արդեն 3-րդ անգամ ենք աշխատում ))) Պրոֆեսիոնալ Թիմ ու վստահելի գործընկերություն։

A
ARNI SURROGACY AND EGG DONATION AGENCY IN ARMENIA2025-09-09
★★★★★ ✓

The best company in Armenia for creating website content and SEO

H
Hayk Ghazaryan2025-08-12
★★★★★ ✓

I had the opportunity to participate in a content writing training organized by Content Master. Mariam has extensive knowledge in this field and delivered the training with great expertise.
I highly recommend this training. Thank you!

L
Lilit Khlghatyan2025-02-20
★★★★★ ✓

Մոտ 1տ համագործակցում ենք Մարիամ Մուրադյանի հետ՝ մեր ընկերության կայքի օպտիմիզացայի, ընկերությունը Google և Yandex հարթակներում առաջխաղացնելու համար։ Մարիամի շնորհիվ կարողացել ենք շատ լավ արդյունքներ գեներացնել։Միշտ պատրաստ է քննարկումների, նոր առաջարկների դիմաց բաց է, ցանկացած պահի հասանելի ։
Մարիամը խելացի և բանիմաց մասնագետ է, ում հետ հաստատ արժե համագործակցել։
Երբ ինձ հարցնում եմ՝ու՞մ խորհուրդ կտաս, միանշանակ տալիս եմ Մարիամ Մուրադյանի անունը։

H
Hrant Manvelyan2024-04-04
★★★★★ ✓

Ցանկանում եմ թողնել իմ ՇԱՏ դրական կարծիքը <> Ընկերության վերաբերյալ - հմուտ, կազմակերպված և արդյունավետ ծառայություններ են մատուցում: Խորհուրդ եմ տալիս բոլորին!

S
Sivi Nakhoyan2023-11-25
★★★★★ ✓

Այստեղ ես շատ բան սովորեցի։ Դասերը մոտիվացնող էին և արդյունավետ։

կայքերի seo օպտիմալացում

Հաճախ տրվող հարցեր

Արժեքը կախված է աշխատանքների ծավալից և հաճախականությունից։ Կարող ենք առաջարկել ամսական փաթեթ կամ միանգամյա աշխատանքներ։

Հիմնականում WordPress-ով և WooCommerce-ով ստեղծված կայքերում։ Այլ հարթակների դեպքում քննարկում ենք անհատապես։

Այո, կարող ենք տեղադրել Ձեր տեքստերը, անհրաժեշտության դեպքում խմբագրել և օպտիմալացնել դրանք։

Նյութերը տեղադրելուց առաջ ներկայացնում ենք դրանք Ձեր հաստատմանը, որպեսզի կայքում հրապարակվի միայն Ձեր հաստատած բովանդակությունը։

Այո, թարգմանում ենք կայքի ամբողջ բովանդակությունը հայերեն, ռուսերեն կամ անգլերեն և տեղադրում համապատասխան լեզվական տարբերակներում։

Ուզո՞ւմ եք, որ Ձեր կայքը միշտ լինի արդիական

Անվճար խորհրդատվության համար զանգահարեք երկուշաբթիից ուրբաթ, 11:00-19:00՝ +374 95 61 74 82, կամ ուղարկեք հայտ, և մենք կկապվենք Ձեզ հետ։