local seo armenia

Մեր կողմից փոքրիկ օգնություն հատկապես փոքր ու միջին բիզնեսին, թե ինչպես կարելի է հայտնվել որոնման համակարգի առաջին էջում՝ չունենալով կայք և ոչ մի դրամ չծախսելով կայքի պատրաստման ու առաջխաղացման վրա:

Իսկ թե ինչու է կարևոր որոնման համակարգում և հատկապես արդյունքների առաջին էջում երևալը՝ ավելի քան պարզ է բոլորի համար.

Բրենդի ճանաչելիություն
Վաճառքների աճ

Ի՞նչ է տալիս Google My Business համակարգում գրանցումը

  • Ձեր կազմակերպությունը համակարգում ունենում է սեփական այցեքարտը և բիզնես էջը, որն ինչ-որ տեղ փոխարինում է կայքին:
  • Կազմակերպությունը հայտնվում է Google Maps քարտեզային համակարգում, ինչի շնորհիվ Ձեր հաճախորդները հեշտությամբ կարող են գտնել Ձեզ:
  • Սկսում եք երևալ որոնման արդյունքների առաջին էջում՝ քարտեզի վրա նշումով:

Այստեղ նշենք մի կարևոր հանգամանք. որքան մոտ է գտնվում որոնողը, այնքան ավելի բարձր դիրքում է երևում Ձեր ընկերությունը. սա հատկապես կարևոր է շարժական սարքերով որոնման ժամանակ (սմարթֆոն, պլանշետ և այլն): Մեծ է հավանականությունը, որ որոնողները կցանկանան դիմել հատկապես մոտակայքում գտնվող ընկերությանը, իսկ դա նշանակում է, որ ընկերությունն ավելի ճանաչելի կլինի շրջակայքում:

Դե ինչ, արժե՞ գրանցվել Google My Business համակարգում

Իհա՛րկե արժե: Գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել business.google.com հասցեով, մուտք գործել gmail հաշվի մուտքանունով ու գաղտնաբառով, իսկ դրանց բացակայության դեպքում գրանցել նոր մուտքանուն:

Այստեղ արդեն պարզապես հարկավոր է հետևել համակարգի առաջադրած հարցերին և հաջորդաբար լրացնել կազմակերպության տվյալները:

Բոլոր տվյալները լրացնելուց հետո համակարգը պետք է հաստատի ընկերության տվյալները՝ որոշակի ստուգումից հետո: Ստուգումը կարող է իրականացվել ընկերության ֆիզիկական հասցեին ուղարկվող նամակի հաստատման ծածկագրով կամ հեռախոսազանգի միջոցով: Ի դեպ, հեռախոսազանգով հաստատման ֆունկցիան գուգլը վերջերս է ավելացրել:

Ավելի արագ հաստատելու համար, բնականաբար, արժե ընտրել հեռախոսով հաստատման տարբերակը. այս դեպքում համակարգն ուղարկում է հաղորդագրություն, որում նշված ծածկագիրը պետք է մուտքագրել համապատասխան դաշտում և վերջ:

Վե՞րջ, այսքա՞նը

Այսքանը: Բայց սա դեռ վերջը չէ :) Որոնման արդյունքներում արդյունավետ դիրքեր ունենալու համար անհրաժեշտ է օպտիմալացնել բիզնես էջը: Դա կարող եք անել ինքնուրույն՝ առանց գումար ծախսելու: Պարզապես հետևե՛ք մեր խորհուրդներին.

  • Հնարավորինս լիարժեք մուտքագրեք բիզնեսի վերաբերյալ տեղեկությունները՝ մատուցվող ծառայությունների տեսակները, բանալի բառերը, որոնք բնութագրում են Ձեր գործունեությունը:

  • Տեղադրեք լուսանկարներ: Լուսանկարեք Ձեր գործունեության վայրը՝ թե՛ դրսից ու թե՛ ներսից, տեղադրեք համապատասխան բաժիններում: Սա օգնում է որոնողներին, որպեսզի ավելի հեշտությամբ գտնեն Ձեզ: Բացի դրանից, նաև վստահություն է ներշնչում կազմակերպության հանդեպ:

  • Գրառումներ կատարեք: Համակարգը գրառումներ կատարելու հիանալի հնարավորություն է տալիս. այստեղ կարող եք տեղադրել թե՛ ապրանքատեսականի, թե՛ զեղչերի ու այլ միջոցառոմնեի վերաբերյալ գրառումներ և թե՛ նորություններ:

  • Հաճախորդներին առաջարկեք գնահատել Ձեր ծառայությունը և կարծիք թողնել: Որքան շատ են գնահատականներն ու կարծիքները, այնքան բարձր է ընկերության վարկանիշը թե՛ որոնման համակարգում ու թե՛ որոնողների աչքին: Ուստի Ձեր հաճախորդներին առաջարկեք գնահատել ու կարծիք գրել, դա ամենևին էլ բարդ չէ:

Իհարկե, բիզնես էջերի հնարավորություններն այսքանով չեն սահմանափակվում, բայց դրանց մասին՝ մեկ այլ անգամ:

Հուսով ենք, որ նյութը օգտակար կլինի Ձեր բիզնեսին: Իսկ եթե, այնուամենայնիվ, մնացին հարցեր կամ ժամանակ չունեք դրանով զբաղվելու, դիմե՛ք մեզ. այս ծառայությունը մեզ մոտ կատարվում է սիմվոլիկ արժեքով, իսկ որպես բոնուս կստանաք 1 անվճար խորհրդատվություն օնլայն մարքեթինգի և բիզնեսի զարգացման վերաբերյալ:

about avada business

Integer euismod lacus magna uisque curd metus luctus vitae pharet auctor mattis semat.

2026
Business Conference
15-18 December

New York City