
Կայքերի այցելությունների վերաբերյալ տարատեսակ վերլուծական տվյալների ուսումնասիրության համար թվային մարքեթինգի մասնագետների մի մասը նախընտրում է օգտվել Google Analytics-ից, մի մասը՝ Yandex Metrika-յից, իսկ ոմանք էլ համատեղում են գործիքները, քանի որ այս երկու գործիքները թեև մեծ մասամբ տրամադրում են միևնույն տվյալները, սակայն շատ դեպքերում նաև լրացնում են միմյանց: Թեև երկու գործիքներն էլ բավական ծավալուն են և խորը ուսումնասիրության կարիք ունեն, սակայն հիմնական հնարավորությունների մասին կարող ենք խոսել՝ օգտակար լինելով նրանց, ովքեր ծանոթ չեն գործիքներից որևէ մեկին և ուզում են պատկերացում կազմել: Նախ՝ խոսենք նմանությունների մասին:
Google Analytics-ի և Яндекс.Метрика-յի նմանությունները
Երկու գործիքներն էլ տրամադրում են կայքի այցելությունների վերաբերյալ պարամետրեր և ցուցանիշներ` թվերի, աղյուսակների, դիագրամների տեսքով:


Ինչպես նկարներից երևում է, երկու համակարգերն էլ տրամադրում են այնպիսի կարևոր վարքային գործոնների վերաբերյալ տվյալներ, ինչպիսիք են՝
• Google-ում՝ վանումների տոկոսը (bounce rate).
• Yandex-ում՝ դիտումների խորությունը (глубина просмотра).
• այցի միջին տևողությունը (երկուսի դեպքում էլ):
Նշված ցուցանիշները թույլ են տալիս հասկանալ օգտատերերի վարքը՝ արդյո՞ք կայքն օգտակար ու հետաքրքիր են համարել և երկար են մնացել կայքում, թե՞ անմիջապես դուրս են եկել: Կայքի այցելուների մասին տվյալները նույնպես համակարգերը հավաքում են՝ բոլոր այցելուներին վերագրելով նույնականացման համարներ (Client ID) և յուրաքանչյուրի համար գրանցում այցելությունների քանակը, տևողությունը, գործողությունները և այլն:

Յանդեքսը, սակայն, ստեղծում է կայք այցելող օգտատերերի ավելի մանրամասն պատմություն՝ հիշելով այցելությունների քանակը, օրը, տևողությունը, գործողությունները և այլն… Երկու համակարգերն էլ թույլ են տալիս տվյալները դիտել ընտրված ժամանակաշրջանի համար, պահպանել, ներբեռնել աղյուսակի տեսքով: Այժմ անդրադառնանք տարբերություններին:
Google Analytics-ի և Яндекс.Метрика-յի տարբերությունները
Թեև վերը գրվածից պարզ դարձավ, որ երկու գործիքներն էլ տրամադրում են արժեքավոր և միանման տվյալներ, սակայն ունեն նաև տարբերություններ: Այդ տարբերությունն էլ հենց տվյալ գործիքի առավելությունն է: Ներկայացնենք առանձին-առանձին:
Յանդեքսի տրամադրած առանձնահատուկ տվյալները
Յանդեքսի երևի թե ամենազիլ գործիքը այցերի տեսագրությունն է: Вебвизор (Webviser) գործիքը ցույց է տալիս կայքի վերջին 2 շաբաթվա բոլոր այցելությունները տեսագրության տեսքով: Այս գործիքը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպիսին է կայքը օգտատերերի աչքում, ինչ գործողություններ են կատարում, որ հատվածի վրա են ավելի ուշադրություն դարձնում և հակառակը: Ավելորդ է ասել, որ նշված տվյալները թույլ կտան կատարել համապատասխան եզրահանգումներ ու բարեփոխումներ:
Քարտեզներ հատվածում Յանդեքսը մեզ ցույց է տալիս, թե կայքի որ հղումներին են ավելի շատ սեղմում, որ հատվածներին են ավելի շատ սեղմում, և որքան են սքրոլ անում դեպի ներքև: Ինչպես և նախորդ գործիքը, սա ևս օգնում է համապատասխան եզրակացություններ անել, բարեփոխել կայքի կառուցվածքն ու դիզայնը՝ մեծացնելով կոնվերսիաների հավանականությունը: Յանդեքս մետրիկան թույլ է տալիս տեսնել, թե կոնկրետ ո՛ր բառերով է կայքն ունեցել այցելություններ: Գուգլն, իհարկե, այս հարցում հետ չի մնում Յանդեքսից, սակայն տվյալները տրամադրում է ոչ թե Google Analytics հարթակում, այլ Google Search Console-ում:
Գուգլի տրամադրած առանձնահատուկ տվյալները
Երևի թե այսքանը բավական էր երկու գործիքների մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար: Փորձենք ամփոփել՝
Մարիամ Մուրադյան
Թվային մարքեթինգի մասնագետ

