Կայքերի seo օպտիմալացմամբ զբաղվում ենք 2014 թվականից՝ մատուցելով կայքերի առաջխաղացման, բովանդակության մշակման և օպտիմալացման համալիր ծառայություններ:

Գործունեության շուրջ 12 տարիների ընթացքում աշխատել ենք հայկական, ռուսական և արտասահմանյան բազմաթիվ ընկերությունների հետ, սակայն առանձնահատուկ սիրով ենք աշխատում հայկական կայքերի հետ՝ նպաստելով փոքր, միջին և խոշոր բիզնեսների տեսանելիության բարձրացմանը որոնման համակարգերում ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային մակարդակով՝ այլ երկրներից որոնումներում:

Փորձառու թիմ

12+ տարվա հաջողված փորձ կայքերի ստեղծման և առաջխաղացման ոլորտում

Համալիր լուծումներ

Սկսած պլանավորումից՝ մինչև աշխատող մարքեթինգային գործիք

Մոտեցում

Անհատական՝ ըստ Ձեր բիզնեսի առանձնահատկությունների

Աջակցություն

Խորհրդատվություն և աջակցություն ցանկացած փուլում

Մեր նպատակը

Մեր վերջնական նպատակն է՝ տեսնել, թե ինչպես է Ձեր կայքը բարձր դիրքեր գրավում և հաջողության հասնում որոնման համակարգերում:
Այժմ ընկերությունը մասնագիտական գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղությամբ՝

Կայքերի պատրաստում և սպասարկում

Seo առաջխաղացում

Տեքստային բովանդակության մշակում:

Նշված ուղղություններն իրենց հերթին ընդգրկում են տարատեսակ ծառայություններ, որոնցից յուրաքանչյուրն իրականացվում է մեծ պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով:

Ո՞ւմ հետ ենք աշխատում

Ընկերության ստեղծման օրից մինչ այսօր մենք համագործակցում ենք թե՛ անհատների ու կազմակերպությունների, և թե՛ մարքեթինգային ընկերությունների հետ՝ մատուցելով seo առաջխաղացման և հարակից ծառայություններ:

Մատուցվող յուրաքանչյուր ծառայության որակն ու արդյունավետությունը գերակա նպատակ է մեզ համար:

Մենք բաց ենք նոր համագործակցությունների համար, ուստի մի՛ վարանեք դիմել մեզ, եթե անհրաժեշտ է Ձեր կայքի seo առաջխաղացում, բովանդակության աուդիտ և խորհրդատվություն:

Փորձառու – Հմուտ – Նվիրյալ

Մեր պրոֆեսիոնալ թիմը

Լավագույն արդյունքները գրանցվում են կազմակերպված և մոտիվացված թիմային աշխատանքի շնորհիվ։ Մեր թիմում են ծրագրավորման, մարքեթինգի և բովանդակության հմուտ և փորձառու մասնագետներ, ինչի շնորհիվ յուրաքանչյուր նախագիծ ունենում է իրական արդյունքներ։

Մարիամ

Հիմնադիր, SEO և WEB նախագծերի ղեկավար

Մարիամ
Լիանա

Կոնտենտ մենեջեր, կրտսեր seo մասնագետ

Լիանա
Արմեն

Վեբ ծրագրավորող, նախագծերի ղեկավար

Արմեն
Անդրեաս

Կայքերի ադմինիստրատոր, տեխնիկական սպասարկող

Անդրեաս