Կայքերի seo օպտիմալացմամբ զբաղվում ենք 2014 թվականից՝ մատուցելով կայքերի առաջխաղացման, բովանդակության մշակման և օպտիմալացման համալիր ծառայություններ:
Գործունեության շուրջ 12 տարիների ընթացքում աշխատել ենք հայկական, ռուսական և արտասահմանյան բազմաթիվ ընկերությունների հետ, սակայն առանձնահատուկ սիրով ենք աշխատում հայկական կայքերի հետ՝ նպաստելով փոքր, միջին և խոշոր բիզնեսների տեսանելիության բարձրացմանը որոնման համակարգերում ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային մակարդակով՝ այլ երկրներից որոնումներում:
Մեր նպատակը
Մեր վերջնական նպատակն է՝ տեսնել, թե ինչպես է Ձեր կայքը բարձր դիրքեր գրավում և հաջողության հասնում որոնման համակարգերում:
Այժմ ընկերությունը մասնագիտական գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղությամբ՝
Նշված ուղղություններն իրենց հերթին ընդգրկում են տարատեսակ ծառայություններ, որոնցից յուրաքանչյուրն իրականացվում է մեծ պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով:
Ո՞ւմ հետ ենք աշխատում
Ընկերության ստեղծման օրից մինչ այսօր մենք համագործակցում ենք թե՛ անհատների ու կազմակերպությունների, և թե՛ մարքեթինգային ընկերությունների հետ՝ մատուցելով seo առաջխաղացման և հարակից ծառայություններ:
Մատուցվող յուրաքանչյուր ծառայության որակն ու արդյունավետությունը գերակա նպատակ է մեզ համար:
Մենք բաց ենք նոր համագործակցությունների համար, ուստի մի՛ վարանեք դիմել մեզ, եթե անհրաժեշտ է Ձեր կայքի seo առաջխաղացում, բովանդակության աուդիտ և խորհրդատվություն:
Փորձառու – Հմուտ – Նվիրյալ
Մեր պրոֆեսիոնալ թիմը
Լավագույն արդյունքները գրանցվում են կազմակերպված և մոտիվացված թիմային աշխատանքի շնորհիվ։ Մեր թիմում են ծրագրավորման, մարքեթինգի և բովանդակության հմուտ և փորձառու մասնագետներ, ինչի շնորհիվ յուրաքանչյուր նախագիծ ունենում է իրական արդյունքներ։













