SEO Master-ն իրականացնում է կայքերի առաջխաղացում կայքի օպտիմալացման (SEO) և կոնտեքստային գովազդի (PPC) միջոցով, որոնք կօգնեն Ձեր կայքին ստանալ արդյունավետ լուծումներ՝ նպաստելով կայքի այցելությունների ավելացմանը: Բարձր գնահատելով հաճախորդի պահանջներն ու ցանկությունները՝ SEO Master-ը կարող է կարճ ժամանակում հասնել երկարաժամկետ արդյունքների:
Կայքերի առաջխաղացում որոնողական համակարգերում
Կախված մրցակցությունից, կայքի ծավալներից, ժամկետներից, տարածաշրջանից և այլ գործոններից՝ առաջարկվում է կայքերի առաջխաղացման տարբեր փաթեթներ՝ ճկուն գնային համակարգով: Ընտրելով առաջարկվող փաթեթներից յուրաքանչյուրը՝ մշակվում է ձեր բիզնեսին համապատասխան գործողությունների ծրագիր, որն էապես կբարելավի ձեր ընկերության արդյունքները որոնողական համակարգերում:
Պահպանելով կատարված աշխատանքների արդյունավետությունը՝ առաջարկում ենք ամենամատչելի գները շուկայում: Քննարկելով Ձեր պահանջները, ցանկություններն ու հնարավորությունը, պատրաստ ենք գնալ խելամիտ փոխզիջման՝ օգնելով ձեր բիզնեսի առաջխաղացմանն օնլայն հարթակում:
Առաջարկվող փաթեթներին կարող եք ծանոթանալ SEO օպտիմիզացիա և կոնտեքստային գովազդ բաժիններում:
Երկարաժամկետ համագործակության դեպքում գործում է զեղչերի ճկուն համակարգ: