Ինչո՞ւ պետք է շարունակել SEO առաջխաղացումը կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի պարագայում

Կորոնավիրուսի համաճարակը սարսափելի է ոչ միայն առողջության, այլև տնտեսության համար, այն ազդում է բիզնեսի գրեթե բոլոր ոլորտների վրա. փակ սահմաններ, հեռավար աշխատանք, տանը մնալու անհրաժեշտություն, հասարակական հավաքույթների սահմանափակում, փակ դպրոցներ, կինոթատրոններ, ժամանցի վայրեր և այլն …
Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ շատ ընկերություններ մտահոգվում են՝ արդյո՞ք կարող են գոյատևել այս դժվարին ժամանակահատվածում: Ոմանք փոխում են իրենց բիզնեսի ռազմավարությունը, սկսում են գումար կուտակել կամ հակառակը՝ ստիպված են լինում ծախսել իրենց խնայողությունները:

Այնուամենայնիվ, պետք է հնարավորինս պահպանել ձեռք բերած հեղինակությունն ու դիրքերը և չզսպել մարքեթինգային գործունեությունը: Եթե այս պահին բիզնեսի ընդլայնումն անհնար է, գոնե պետք է չնահանջել: Այս պայմաններում կարող եք սահմանափակել որոշ ծախսեր, բայց միևնույնն է, չպետք է հրաժարվել մարքեթինգային գործունեությունից: Ինչո՞ւ.

Ինչո՞ւ շարունակել մարքեթինգային ներդրումները համաճարակի պայմաններում

Նախ պետք է հիշել, որ համաճարակը մի օր կավարտվի, իսկ SEO-ն ու ներքին մարքեթինգը երկարատև գործունեություն են, որի արդյունավետությունը նկատելի է դառնում միայն որոշ ժամանակ անց: Այսինքն՝ կարող եք օգտվել ստեղծված իրավիճակից և առաջխաղացնել ձեր բիզնեսը որոնողական համակարգերում և համաճարակի ավարտին կունենաք ցանկալի արդյունքներ որոնողական համակարգերում:
Չի բացառվում նաև, որ մրցակից որոշ ձեռնարկատերեր ճգնաժամի պայմաններում խուճապի կմատնվեն և կսահմանափակեն կամ կդադարեցնեն իրենց մարքեթինգային արշավները առաջիկա 6-12 ամիսների ընթացքում: Դրա արդյունքում նրանք կարող են կորցնել իրենց դիրքերն ու այցելությունները, ինչը նպաստավոր պայմաններ կարող է ստեղծել ձեր բիզնեսի օնլայն առաջխաղացման համար:

SEO-ն ընդդեմ կորոնավիրուսի

Ահա մանրամասն ներկայացնում ենք 4 կարևոր պատճառ, թե ինչո՞ւ չհրաժարվել SEO-ից համաճարակի ընթացքում.

1.SEO-ն ունի և կունենա մեծ նշանակություն բիզնեսի առաջխաղացման հարցում

Հատկապես համաճարակի պայմաններում, երբ աշխարհի գրեթե բոլոր երկրներում հայտարարված է արտակարգ իրավիճակ, տնից դուրս գալու անհնարինության պարագայում սպառողն ստիպված դիմում է որոնողական համակարգերի օգնությանը՝ այս կամ այն ապրանքն ու ծառայությունը ձեռքբերելու համար: Որոնման արդյունքում որոնողն ստանում է կոնկրետ առաջարկներ և կայացնում վերջնական որոշում: Ունենալով բարձր դիրքեր որոնողական համակարգերում՝ հենց ձեր կայքը կարող է դառնալ պոտենցիալ գնորդի վերջնական ընտրությունը:
Եվ եթե այս պարագայում չունեք բիզնեսի ընդլայնման հնարավորություն օֆֆլայն տիրույթում, գոնե կարող եք ապահովել իրացման օպտիմալ ծավալներ օնլայն տիրույթում:

2. Երբ առաջանում է որևէ ապրանքի ձեռքբերման դժվարություն, գնորդներն սկսում են այն որոնել ինտերնետում

Առաջիկայում կարող է առաջանալ տարբեր ապրանքների դեֆիցիտ, ինչը պայմանավորված է Չինաստանում բազմաթիվ գործարանների փակման հետ, աշխատուժի տեղաշարժման սահմանափակման հետ, անհրաժեշտ արտադրական նյութերի բացակայության հետ և այլն:
Դեֆիցիտի պարագայում ապահովելով որոնվող ապրանքի փաստացի առկայություն՝ դուք կունենաք ոչ միայն վաճառքի աճ, այլև ձեր բրենդի վարկանիշի բարձրացման հնարավորություն, ինչը հետագայում դրական կազդի ձեր բիզնեսի առաջխաղացման վրա:

Նույնիսկ մեկուսացման պարագայում մարդիկ ունեն ապրանքների ու ծառայությունների կարիք: Ի վերջո, բոլորը կձանձրանան ֆիլմերից, հեռուստաշոուներից կամ COVID-19-ի մասին նորություններից և կցանկանան լիցքաթափվել հենց շոփինգի միջոցով: Գիտե՞ք արդյոք, որ դեպրեսիայի լավագույն բուժումը շատերի համար հենց գնումներն են, տվյալ դեպքում՝ օնլայն գնումները:

3. Կորոնավիրուսը ենթադրում է մրցակցության նվազում:

Տնտեսական ճգնաժամը ենթադրում է մրցակցության նվազում: Բոլորին էլ հասկանալի է, որ բազմաթիվ տնտեսվարողներ ստիպված կնահանջեն: Ցավալի, բայց և անխուսափելի իրավիճակ: Իսկ այն տնտեսվարողները, ովքեր կդիմակայեն ճգնաժամին, կշարունակեն իրենց գործունեությունը թեկուզ նախատեսվածից ավելի փոքր ծավալներով, կարող են ունենալ նկատելի հաջողություններ: Եվ հաշվի առնելով, որ արտակարգ դրության պայմաններում գնորդի որոնումները տեղի են ունենում միայն օնլայն տիրույթում, ապա SEO-ն դառնում է անխուսափելի անհրաժեշտություն.

Փոքր մրցակություն = բիզնեսի արագ առաջխաղացում

4. Կորոնավիրուսի համաճարակը մի օր կավարտվի և աշխարհը կվերադառնա իր բնականոն կյանքին

Վաղ, թե ուշ կորոնավիրուսի համաճարակը կավարտվի և մարդիկ կվերադառնան նորմալ կյանքի: Գուցե հիմա այս ամենն այլ կերպ է ընկալվում, բայց ամեն ինչ ժամանակի ընթացքում կարգավորվելու է: Ինտերնետ մարքեթինգը եղել է և կմնա սպառողների ներգրավման ամենաարդյունավետ միջոցը: Նրանք, ովքեր ներկայումս իրականացնում են որոնողական համակարգերի արդյունավետ մարքեթինգային գործողություններ, համաճարակային ճգնաժամից հետո պատրաստ կլինեն ընդլայնել իրենց գործունեությունը և զգալ դրա արդյունավետությունը:
SEO օպտիմալացման որոշ արդյունքներ հնարավոր է տեսնել նաև կարճ ժամանակում, բայց գլոբալ փոփոխությունները նկատելի են դառնում ամիսների ընթացքում: Երբ մարդկությունը տարված է COVID-19-ով, շատ գործարարներ իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն հենց SEO-ի վրա և դրա արդյունքում ստացած եկամուտներով կարող են փակել ճգնաժամի ընթացքում կրած վնասները:

Կատարելագործե՛ք ձեր բիզնես նախագծերը SeoMaster-ի հետ:
Եղե՛ք առողջ: