«SEO օպտիմիզացիա»-ն կայքի էջերի օպտիմալացումն է՝ որոնման արդյունքում որոնողական համակարգերի թոփ հորիզոնականներում հայտնվելու նպատակով:
Կայքի օպտիմալացման աշխատանքների արդյունքները տեսնելու համար թեև պահանջում է երկար ժամանակ, բայց արդյունքները պահպանվում են երկար:
SEO օպտիմիզացիա իրականացնելու համար առաջարկում ենք 2 փաթեթ.
1. Միայն ներքին օպտիմիզացիա /Onsite SEO/, որը ներառում է հետևյալ գործողությունները.
- Կայքի աուդիտ՝ կայքի տեխնիկական, կառուցվածքային, կոմերցիոն խնդիրների բացահայտում և դրանց շտկման համար առաջադրանքների սահմանում,
- Բանալի բառերի ուսումնասիրություն, հավաքագրում,
- Օնլայն մրցակիցների ուսումնասիրություն, դրա հիման վրա կայքի ուժեղ և թույլ կողմերի սահմանում,
- Հավաքագրած բանալի բառերով կայքի հիմնական էջերի մետա թեգերի, վերնագրերի, ենթավերնագրերի, URL-ների կարգավորում և այլն:
Կայքի ներքին օպտիմալացումն իրականցվում է 3-ամսյա ժամկետում:
2. Ներքին և արտաքին օպտիմիզացիա /Onsite & Offsite SEO/, որը բացի ներքին օպտիմալացումից ներառում է նաև կայքի վարկանիշի բարձրացմանը, այցելությունների ավելացմանն ուղղված գործողություններ, ինչպիսիք են.
- Հետադարձ հղումների կառուցում,
- Քոնթենթ պլանի մշակում /անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև ունիկալ հոդվածների տրամադրում/,
- Հեղինակավոր կայքերում հոդվածների տարածում,
- Բիզնես էջերի ստեղծում և զարգացում,
- Ընտրված հիմնական բանալի բառերով կայքի դիրքերի պարբերաբար ստուգում որոնողական համակարգերում և այլն:
Ներքին և արտաքին օպտիմալացումն իրականացվում է նվազագույնը 5-ամսյա ժամկետում:
Կայքերի օպտիմալացման փաթեթների վերաբերյալ կոնկրետ գնային առաջարկ ստանալու համար գրե’ք SeoMaster-ին:
Ուսումնասիրելով ձեր մրցակցային դաշտը, առաջարկվող ապրանքների ու ծառայությունների տեսակներն ու առանձնահատկությունները՝ կմշակվի ձեր կայքին համապատասխան գործողությունների պլան խելամիտ գնային առաջարկով:
Երկարաժամկետ համագործակցության դեպքում տրամադրվում են զեղչեր և բոնուսներ: