PPC-ն (Pay Per click — վճարում յուրաքանչյուր քլիքի համար) ինտերնետ գովազդի տեսակ է, որի միջոցով գովազդատուն պարտավորվում է վճարել օգտատիրոջ յուրաքանչյուր այցելության համար:
Կոնտեքստային գովազդ տեղադրվում են Google Adwords և Yandex Direct հարթակներում: Այն հարմար գործիք է նրանց համար, ովքեր ցանկանում են արագ և որակյալ տրաֆիկ ապահովել, քանի որ կոնտեքստային գովազդը ցուցադրվում է միայն շահագրգիռ օգտվողների համար:
Google գովազդ և Yandex գովազդ: Առանձնահատկությունները
Կոնտեքստային գովազդի նպատակն է համապատասխան թիրախային լսարանից ապահովել մաքսիմալ տրաֆիկ և հետևաբար կոնվերսիայի աճ: Այն նպատակահարմար է կայքի կարճաժամկետ առաջխաղացման համար՝ սեզոնային առաջարկների, ակցիաների, զեղչերի մասին պոտենցիալ հաճախորդներին արագ տեղեկացնելու համար:
Ի տարբերություն SEO-ի, Google գովազդի և Yandex գովազդի արդյունքները նկատելի են անմիջապես, այսինքն՝ Goоgle Adwords կամ Yandex Direct հարթակներում գովազդ միացնելու համապատասխան կարգավորումներից հետո տվյալ բանալի բառերով կայքն անմիջապես երևում է որոնման արդյունքներում:
Սակայն, ի տարբերություն SEO-ի, Google-ում կամ Yandex-ում գովազդ միացնելու դեպքում դուք ստիպված եք վճարել որոշակի գումար յուրաքանչյուր դիտման համար:
Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ գովազդի դադարեցման կամ հաշվի գումարի սպառման դեպքում կայքն այլևս չի ցուցադրվում որոնման արդյունքներում:
Ընդ որում, PPC գովազդի մեկ քլիքի արժեքը կախված է բազմաթիվ գործոններից՝ մրցակցությունից, տեղանքից, ժամից, սեզոնից և այլն: Այնուամենայնիվ, քլիքի արժեքի ձևավորման համար մեծ դեր է խաղում կայքի CTR-ը՝ ցուցադրումների և դիտումների հարաբերակցությունը. որքան շատ են կայքի այցելությունները գովազդի ցուցադրումից, այնքան ցածր է 1 դիտման արժեքը:
Սա պայմանավորված է նրանով, որ գովազդային ընկերությունները հակված են մատչելի ծառայություններ մատուցել այն կայքերին, որոնք ունեն ավելի շատ դիտումներ, քանի որ այդ կայքերի յուրաքանչյուր այցելության համար նրանք ստանում են գումարներ:
Ընտրելով գովազդի այս տեսակը, SeoMaster-ը կիրականցնի բոլոր վերլուծությունները և կմշակի ձեր բիզնեսին համապատասխան գովազդային ընկերություն Goоgle Adwords կամ Yandex Direct հարթակներում՝ նախապես սահմանելով շաբաթական կամ ամսական բյուջե:
Google գովազդի կամ Yandex գովազդի միացման մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել «Կոնտեքստային գովազդ: Պայմաններ» էջ:
Կոնտեքստային գովազդի վերաբերյալ գնառաջարկ ստանալու համար կարող եք կամ գրել մեզ.