Google որոնողական համակարգն ունի ամենամեծ լսարանն աշխարհում, ինչը նշանակում է, որ Google-ի միջոցով կայքերի առաջխաղացումը զգալիորեն մեծացնում է որոնողներին հասանելի դառնալու հավանականությունը: Կայքերի առաջխաղացումը Google-ում կարելի է իրականացնել կոնտեքստային գովազդի (Google Adwrods) կամ SEO օպտիմիզացիայի միջոցով:

Կոնտեքստային գովազդի առավելությունները Google- ում

google առաջխաղացում

Google-ում կոնտեքստային գովազդը ենթադրում է տեքստային գովազդ, բաններային գովազդ կամ վիդեոհոլովակների հրապարակում:

Ձեր հավանական գնորդները գովազդը կարող են տեսնել համապատասխան կարգավորումներից 3 ժամ հետո:

Գովազդի տեքստին կամ տեսանյութին կցվում են նախապես ֆիլտրված բանալի բառերը, որոնց միջոցով ձեր հավանական գնորդները տեսնում են ձեր առաջարկը որոնման արդյունքում: Ընդ որում, թիրախային լսարանն ընտրում եք դուք՝ ըստ տարիքի, սեռի, բնակավայրի և այլ չափանիշների:
Google Adwords-ի միջոցով կայքի առաջխաղացման կարևոր առանձնահատկությունը առաջարկի և գործարքի (գնումների) միջև ընկած ժամանակահատվածի կրճատումն է:

Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում Google գովազդը.

  • Ընթերցողների, հաճախորդների, ձեր ծառայություններից օգտվողների հսկայական հավանական լսարան Հայաստանում և աշխարհում:
  • Բարձրորակ տրաֆիկ: Google-ը որոնման արդյունքները ցուցադրում է ձեր կայքի հիմնական թիրախային լսարանին, ովքեր կարող է հետաքրքրված լինել ձեր առաջարկով:
  • Ոչ մեծ բյուջե: Ցանկալի արդյունքի հասնելու համար Google- ը պահանջում է ավելի քիչ գումար, քան մյուս գովազդային ընկերությունները:
  • Արագ արդյունք: Google ծառայությունների միջոցով հրապարակված ձեր գովազդները Ձեր հավանական գնորդներին ցուցադրվում են գովազդային կարգավորումներն ավարտելուց կարճ ժամանակ անց:
  • Բրենդի ճանաչում: Google-ում կանոնավոր գովազնդերը թույլ կտան օգտվողներին ավելի լավ ճանաչել Ձեզ, հիշել ձեր առաջարկները և, անհրաժեշտության դեպքում, դիմել ձեզ:

Ե՞րբ է անհրաժեշտ կոնտեքասային գովազդը Google-ում

  • Երբ անհրաժեշտ է ապրանքի/ծառայության շտապ վաճառք /սեզոն, զեղչեր, հատուկ առաջարկ/
  • Երբ անհրաժեշտ է արագ հասնել թիրախային լսարանին:
  • Երբ պլանավորվում է կարճաժամկետ առաջխաղացում և նախատեսված է սահմանափակ բյուջե:

Կայքերի առաջխաղացումը Google-ում SEO-ի միջոցով

seo առաջխաղացում

SEO առաջխաղացումը որոնման արդյունքներում կայքի դիրքի բարձրացման համար կիրառվող որոշակի գործողությունների շարք է: SEO տերմինը ինքնին որոնման համակարգի օպտիմալացումն է: Այլ կերպ ասած, SEO-ն որոնողական համակարգերի համար կայքի օպտիմիզացում է, որպեսզի որոնողական համակարգը «արագ տեսնի» կայքը համապատասխան բանալի բառերով և ցուցադրի այն օգտվողին:
Կայքի օպտիմալացման տեխնոլոգիան, ըստ էության, նույնն է բոլոր որոնողական համակարգերի համար` Google, Yandex, Rambler, Bing և այլն: Այնուամենայնիվ, Գուգլում SEO առաջխաղացումն ունի մի շարք ակնհայտ առավելություններ:

SEO օպտիմալացման առավելությունները

  • Եվրոպացիների, ամերիկացիների, կանադացիների, ուկրաինացիների, բելոռուսների և մի շարք ԱՊՀ երկրների բնակիչների գրեթե 80%-ը օգտագործում են Google որոնողական համակարգը: Դա նշանակում է, որ կայքերի առաջխաղացումը Google-ում հիանալի հնարավորություն է հասանելի դառնալ ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան հաճախորդներին:
  • Ռելևանտության գնահատման բավականին կատարելագործված մեխանիզմ: Գուգլը կարող է հաշվի առնել նույնիսկ չնչին գործոններ, կատարել ճշգրիտ լատենտ-սեմանտիկ վերլուծություն (lsi) և շատ ճիշտ որոշել այն կայքերը, որոնք համապատասխանում են օգտվողի ընթացիկ որոնմանը: Եթե ​​ձեր կայքն իսկապես պարունակում է այն ինֆորմացիան, որը որոնվում է կայքում, ապա ձեր շանսերը շատ մեծ են հաջողության հասնելու համար:
  • Արդյունքի կայունություն: Եթե ​​ձեր կայքը գտնվում է առաջին տասնյակում մի շարք բանալի բառով, ապա միայն անհրաժեշտ է պահպանել օգտվողի հետաքրքրությունը և պարբերաբար թարմացնել տեղեկությունները համապատասխան բանալի բառերով և այդ կերպ պահպանել բարձր հորիզոնականները Google-ում:

Վերը նշված առանձնահատկությունները հաշվի առնելով կարող եք ընտրել Google առաջխաղացման ձեզ հարմար տարբերակը: Իսկ առաջխաղացման հարցում Ձեզ կաջակցի SeoMaster-ը: