google yandex seo

Կայքերի այցելությունների վերաբերյալ տարատեսակ վերլուծական տվյալների ուսումնասիրության համար թվային մարքեթինգի մասնագետների մի մասը նախընտրում է օգտվել Google Analytics-ից, մի մասը՝ Yandex Metrika-յից, իսկ ոմանք էլ համատեղում են գործիքները, քանի որ այս երկու գործիքները թեև մեծ մասամբ տրամադրում են միևնույն տվյալները, սակայն շատ դեպքերում նաև լրացնում են միմյանց: Թեև երկու գործիքներն էլ բավական ծավալուն են և խորը ուսումնասիրության կարիք ունեն, սակայն հիմնական հնարավորությունների մասին կարող ենք խոսել՝ օգտակար լինելով նրանց, ովքեր ծանոթ չեն գործիքներից որևէ մեկին և ուզում են պատկերացում կազմել: Նախ՝ խոսենք նմանությունների մասին:

Google Analytics-ի և Яндекс.Метрика-յի նմանությունները

Երկու գործիքներն էլ տրամադրում են կայքի այցելությունների վերաբերյալ պարամետրեր և ցուցանիշներ` թվերի, աղյուսակների, դիագրամների տեսքով:

  • Կայքերի/հավելվածների այցելությունների ընդհանուր թիվը
  • Երկրները, որտեղից ստացվում են այցելությունները
  • Սարքերը (համակարգիչ, սմարթֆոն և այլն), որոնցից այցելել են
  • Այցելությունների ուղիները (որոնման համակարգերից, սոցցանցերից և այլն)
  • Մուտքային էջերը (որ էջով են մտել կայք)
  • Նոր և վերադարձող այցելուներ քանակը
  • Սեանսները (քանի անգամ են կայք մուտք գործել)
google yandex seo
seo services in armenia

Ինչպես նկարներից երևում է, երկու համակարգերն էլ տրամադրում են այնպիսի կարևոր վարքային գործոնների վերաբերյալ տվյալներ, ինչպիսիք են՝

• Google-ում՝ վանումների տոկոսը (bounce rate).

• Yandex-ում՝ դիտումների խորությունը (глубина просмотра).

• այցի միջին տևողությունը (երկուսի դեպքում էլ):

Նշված ցուցանիշները թույլ են տալիս հասկանալ օգտատերերի վարքը՝ արդյո՞ք կայքն օգտակար ու հետաքրքիր են համարել և երկար են մնացել կայքում, թե՞ անմիջապես դուրս են եկել: Կայքի այցելուների մասին տվյալները նույնպես համակարգերը հավաքում են՝ բոլոր այցելուներին վերագրելով նույնականացման համարներ (Client ID) և յուրաքանչյուրի համար գրանցում այցելությունների քանակը, տևողությունը, գործողությունները և այլն:

google yandex առաջխաղացում

Յանդեքսը, սակայն, ստեղծում է կայք այցելող օգտատերերի ավելի մանրամասն պատմություն՝ հիշելով այցելությունների քանակը, օրը, տևողությունը, գործողությունները և այլն… Երկու համակարգերն էլ թույլ են տալիս տվյալները դիտել ընտրված ժամանակաշրջանի համար, պահպանել, ներբեռնել աղյուսակի տեսքով: Այժմ անդրադառնանք տարբերություններին:

Google Analytics-ի և Яндекс.Метрика-յի տարբերությունները

Թեև վերը գրվածից պարզ դարձավ, որ երկու գործիքներն էլ տրամադրում են արժեքավոր և միանման տվյալներ, սակայն ունեն նաև տարբերություններ: Այդ տարբերությունն էլ հենց տվյալ գործիքի առավելությունն է: Ներկայացնենք առանձին-առանձին:

Յանդեքսի տրամադրած առանձնահատուկ տվյալները

Յանդեքսի երևի թե ամենազիլ գործիքը այցերի տեսագրությունն է: Вебвизор (Webviser) գործիքը ցույց է տալիս կայքի վերջին 2 շաբաթվա բոլոր այցելությունները տեսագրության տեսքով: Այս գործիքը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպիսին է կայքը օգտատերերի աչքում, ինչ գործողություններ են կատարում, որ հատվածի վրա են ավելի ուշադրություն դարձնում և հակառակը: Ավելորդ է ասել, որ նշված տվյալները թույլ կտան կատարել համապատասխան եզրահանգումներ ու բարեփոխումներ:

Քարտեզներ հատվածում Յանդեքսը մեզ ցույց է տալիս, թե կայքի որ հղումներին են ավելի շատ սեղմում, որ հատվածներին են ավելի շատ սեղմում, և որքան են սքրոլ անում դեպի ներքև: Ինչպես և նախորդ գործիքը, սա ևս օգնում է համապատասխան եզրակացություններ անել, բարեփոխել կայքի կառուցվածքն ու դիզայնը՝ մեծացնելով կոնվերսիաների հավանականությունը: Յանդեքս մետրիկան թույլ է տալիս տեսնել, թե կոնկրետ ո՛ր բառերով է կայքն ունեցել այցելություններ: Գուգլն, իհարկե, այս հարցում հետ չի մնում Յանդեքսից, սակայն տվյալները տրամադրում է ոչ թե Google Analytics հարթակում, այլ Google Search Console-ում:

Գուգլի տրամադրած առանձնահատուկ տվյալները

  • «Տվյալ պահին» կայքում ակտիվ այցելուների մասին տվյալներ տրամադրում է Google-ը: Դուք կարող եք տեսնել, թե քանի ակտիվ այցելու կա կայքում տվյալ պահին:

  • Տվյալների համեմատությունը տարբեր ժամանակների կտրվածքով նույնպես Google-ի մենաշնորհն է: Այս հնարարավորությունը թույլ է տալիս ընտրել ցանկացած ժամանակահատվածի ցանկացած տվյալ և համեմատել մեկ այլ ժամանակահատվածի միևնույն տվյալների հետ:

  • Թեստային դեմո օգտահաշիվ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Google Analytics գործիքը, բայց չունեն վերջինս ինտեգրած կայք: Թեստային օգտահաշիվ կարող է ունենալ Google-ի ցանկացած օգտատեր՝ այցելելով հետևյալ հղմամբ և հետևելով քայլերին https://analytics.google.com/analytics/web/demoAccount

Երևի թե այսքանը բավական էր երկու գործիքների մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար: Փորձենք ամփոփել՝

  • երկու գործիքները տրամադրում են համանման տվյալներ

  • հաջողությամբ լրացնում են մեկը մյուսին

  • կարող են փոխարինել մյուսին, եթե տեխնիկական խնդիրներ առաջանան

  • մշտապես կատարելագործվում են

Մարիամ Մուրադյան

Թվային մարքեթինգի մասնագետ