Search Engine Journal-ը տարեվերջին ամփոփել է 2019-ի SEO արդյունքները և ավելի քան 50 փորձագետների հետ հարցման միջոցով պարզել է, թե որոնք են որոնողական համակարգերի առաջախաղացման 2020 SEO միտումները:
SEO գուռուները 2020 SEO տենդենցների մասին
1. BERT: Օպտիմալացում օգտվողի համար
2019-ի հոկտեմբերին Google-ը գործարկել է նոր BERT ալգորիթմը, որը որոնման համակարգին օգնում է հարցումների նրբություններն ու առանձնահատկություններն ավելի լավ հասկանալ և ցուցադրել դրանց առավել համապատասխան արդյունքները: Այս ալգորիթմը սկսել է աշխատել անգլերեն հարցումների համար և աստիճանաբար կգործարկվի նաև այլ լեզուների համար:
Այս տեսանկյունից լավագույն բովանդակություն կհամարվի այն, որն առավելագույնս կհամապատասխանի որոնողի պահանջներին, ոչ թե այն քոնթենթը, որը պարզապես կպարունակի օգտվողի կողմից որոնվող բանալի բառերը: Կարծիք կա նաև, որ 2020թ. հնարավոր է բանալի բառերի ուսումնասիրության գործինքերի անհրաժեշտությունն ավելի քիչ լինի: Պետք է հաշվի առնել տվյալ պահին պոտենցիալ հաճախորդների պահանջները, այլ ոչ թե նախկին օգտվողների նախասիրությունները:
2. Օպտիմալացված բարձրորակ բովանդակություն
Համաձայն Search Engine Journal-ի գլխավոր խմբագրի օգնական Աննա Քրոուի միակ բանը, որ SEO-ում երբեք չի փոխվում, դա բովանդակությունն է, որն իր մեջ ներառում է ամեն ինչ՝ կառուցվածքից մինչև հղումներ:
WrightIMC-ի գործադիր տնօրեն Թոնի Ռայթի համոզմամբ 2020 թվականին հաջողության հասնելու համար հարկավոր է գրել ինչ-որ կարևոր և արժեքավոր բան: Դա նշանակում է, որ SEO մասնագետները պետք է սովորեն գրել կամ աշխատեն այն մարդկանց հետ, ովքեր գիտեն գրել:
Միաժամանակ շատ կարևոր է բովանդակության եզակիությունը: Պետք է անընդհատ վերանայել բովանդակությունը, համոզվելու համար, որ կայքի ոչ մի հոդվածում միևնույն միտքը չի կրկնվում:
3. E-A-T (Expertise, Authoritativeness, Trustworthiness)
E-A-T տերմինը թարգմանաբար նշանակում է Փորձաքննություն-Հեղինակություն-Հուսալիություն:
Path Interactive-ի SEO ղեկավար Լիլի Ռեյը նշել է, որ 2020 թվականին Google-ը կշարունակի նայել ընկերությունների և հեղինակների վարկանիշին ու վստահելիությունը: Ընկերությունները, որոնք խնդիրներ ունեն հեղինակության, հաճախորդների սպասարկման որակի կամ հուսալիության հետ, դժվարություններ կունենան: Հուսալիությունը մենք հասկանում ենք ոչ միայն ընկերության վերաբերյալ կարծիքներն օնլայն հարթակում, այլև կայքում առկա տեխնիկական և անվտանգության հետ կապված խնդիրները: Մեծ ուշադրություն կդարձվի նաև բովանդակության որակի և կեղծ լուրերի դեմ պայքարի վրա:
4. UX և տեխնիկական SEO
Seoplus-ի համահիմնադիր Բրոք Մյուրեյը համոզված է, որ 2020թ SEO փորձագետները գլխավոր շեշտը պետք է դնեն UX-ի վրա: Պետք է օգտվողի համար ապահովել բոլոր հնարավորությունները կայքից մաքսիմալ արդյունավետո օգտվելու համար և մտածել նրան կրկին կայք վերադարձնելու մասին:
Տեխնիկական SEO-ի մասին խոսելիս չպետք է մոռանալ կայքի բեռնման արագության մասին: SALT.agency-ի SEO գծով տնօրեն Դեն Թեյլորը նշում է, որ Google-ը ևս մեկ անգամ գրավում է մասնագետների ուշադրությունը կայքի բեռնման արագության վրա՝ ավելացնելով կայքի դանդաղ բեռնման մասին նշումները Chrome-ում և թարմացնելով էջի բեռնման արագության մասին հաշվետվությունները Google Search Console-ում:
5. Բջջային SEO (Mobile SEO)
Այո, դեռևս կան կայքեր, որ բջջային տարբերակում սարսափելի են: Իսկ 2020-ին գոյատևելու համար հարկավոր է հիշել 2017 թվականը և նորմալ բջջային կայք ստեղծել: Այդ առումով նպատակահարմար է նախ կայքը պատրաստել բջջային տարբերակում, այնուհետև ավելացնել նաև համակարգչային տարբերակը: Այս դեպքում ստիպված չեք լինի աշխատել բջջային տարբերակով կայքի բեռննման արագության բարձրացման վրա:
6. Կառուցվածքային տվյալներ
«Բոլորս գիտենք, որ բովանդակության որակը շատ կարևոր կլինի 2020 թվականից: Բայց որոնման ալգորիթմները միշտ չէ, որ ճիշտ են հասկանում կոնտեքստը, այնպես որ մենք պետք է նրանց ճիշտ միկրոգծանշման տեսքով «հուշումներ» տանք, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան և որոնման արդյունքներում ճիշտ տեղեկություն ցուցադրեն», -նշել է«Spartan Media » ընկերության գլխավոր տնօրեն Ջերեմի Քնաֆը:
7. Google Knowledge Graph-ին համապատասխան օպտիմալացում
Google Knowledge Graph-ի համար կայքի օպտիմալացումը հնարավորություն է տալիս որոնման արդյունքներում երևալ ընդարձակ սնիպետով կամ 0-ական դիրքում: Պետք է նշել, որ Google-ը հստակ ցուցումներ չի տալիս այն մասին, թե ինչպես կարելի է մուտք գործել արագ պատասխանների բլոկ կամ 0 դիրք: Բայց այդ նպատակով կան որոշ առաջարկներ.
— ստեղծել կառուղոցական տեքստեր (տեքստում ներառել վերնագրեր, ցանկեր, նկարներ)
— օգտագործել բանալի բառերը վերնագրերում, տեքստերում
— օգտագործել հարցեր պարունակող վերնագրեր
— հարցերին տալ ավելի ծավալուն պատասխաններ
Նման օպտիմալացումը արդյունավետ է և՛ օգտվողի, և՛ կայքի, և՛ որոնողական համակարգերի համար:
8. Հետադարձ հղումների կառուցում և բրենդի տարածում
«Rise at Seven» SEO գործակալության համահիմնադիր Քերի Ռոուզը հայտարարել է, որ հետադարձ հղումների կառուցումը այսուհետ կապվելու է բրենդի առաջխաղացման հետ: SEO մասնագետներն այսուհետ ստիպված կլինեն ոչ թե ուղղակի հետադարձ հղումներ ավելացնել, այլ ստեղծել այնպիսի հղումներ, որոնք տրաֆիկ կապահովեն և կմատնանշեն բրենդը:
Գնալով հաճախորդներն ավելի պահանջկոտ ու տեղեկացված են դառնում: Որքան մեծանում է վստահությունը, այնքան շատանում է տվյալ բրենդից օգտվողների քանակը:
9. 0-ական դիտումներիով ցուցադրություններ
2020թ-ին կմեծանա օգտվող-կայք հանդիպումը անմիջապես որոնման արդյունքներում, առանց կայք այցելելու: SEO մասնագետները պետք է աստիճանաբար հարմարվեն դրան և աշխատեն ստեղծել ավելի գրավիչ և ինֆորմատիվ սնիպետներ, միկրոգծանշումներ և նկարներ:
10. Ծրագրավորում
2020թ-ին անհրաժեշտ կլինի օգտվել ծրագրավորման լեզուներից, ինչպիսիք են Python- ը և R- ը, ժամանակատար և ավելորդ ծրագրային հանձնարարականները (tasks) վերացնելու համար: SEO- ի ավտոմատացումը կազատի Ձեր ժամանակն ու ռեսուրսները և կօգնի թվային մարկետինգի Ձեր ներուժն օգտագործել.
— Բրենդի առաջխաղացման համար
— Որակյալ քոնթենթի ստեղծման համար
— Մրցակցային դաշտի ուսումնասիրության համար
— Թիրախային լսարանի ուսումնասիրության համար և այլն: